Փետրվարի 6-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա արվեստաբան Արմինե Պետրոսյանի՝ «Կյանքի գույները և հոգևորի լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Միջոցառմանը կներկայացվեն գեղանկարներ և սրբապատկերներ:
Արմինե Պետրոսյանն ավարտել է ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի կերպարվեստի պատմության և տեսության բաժինը՝ հաճախելով նաև Արարատյան Հայրապետական թեմում գործող սրբանկարչության և մանրանկարչության դասընթացներին: